
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին, մասնակցելով Ամերիկայի գավաթի խաղարկության բացման խաղին, սահմանել է ռեկորդ։
Դա ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողի 35-րդ հանդիպումն էր Կոպա Ամերիկայում, ինչը մրցաշարի ռեկորդ է, հաղորդում է ESPN-ը։
Մինչև այս Կոպա Ամերիկայում ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստը Չիլիի հավաքականի դարպասապահ Սերխիո Լիվինգստոնն էր, որը մրցաշարին մասնակցել է 1940-1950-ականներին:
Ամերիկայի գավաթում Մեսսին դարձել է 13 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ: