Իսրայելի զորքերը շարունակում են գործողությունները Գազայի հատվածի հարավում և կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական զորքերը շարունակում են գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի շրջանում, ինչպես նաև անկլավի կենտրոնական մասում: Այդ մասին հայտնել են ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել հակառակորդի բազմաթիվ օբյեկտների, ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի զինյալներ:

«Հարվածներից մեկով իսրայելական օդուժի ինքնաթիռը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի երկու ահաբեկչի, որոնք գործել են Գազայի հատվածի հյուսիսում»,- նշել են Իսրայելի բանակից:




Լրահոս