ArmLur.am-ի հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված Մարինեն պատմում է, որ ԵՊՀ ընդունելության ժամանակ իրենից գումար են պահանջել՝ որպես ուսման վարձ։
«Մենք բողոքեցինք, դիմում գրեցինք ԿԳՄՍ-ին ասացինք, որ ի վիճակի չենք ուսման և տան վարձ տալ։ Ասացին ինչ-որ օգնություններով մի բան կանենք»։
Մարինեն այս ուսանողական տարին անվճար է սովորել, բայց հաջորդ տարվա համար երաշխիք չունի, ասել են, որ իրենք պետք է վճարեն վարձը, եթե ինչ-որ ծրագիր չհաղթի։
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի մամուլի քարտուղար Քնարիկ Միսակյանը ասաց, որ այս տարին Կառավարության որոշմամբ կրթաթոշակներ են հատկացվել միջինացված գնով։
Մյուս տարվա համար դեռ կառավարությունը պետք է որոշում կայացնի։
Էմմա Մարտիրոսյան