Հունիսի 22-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը գտնվում է Երևանի «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ի այգու ժայռի վրա և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Փրկարարները կանխել են Է. Բ.-ի ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։