Ինչ ունեցվածք ունի Սպիտակցի Հայկոյի որդու գործը քննող դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գլխավոր դատախազությունը խիստ է տրամադրված եւ ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն՝ Հրաչյա Ղեւոնդյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ դատախազությունը բողոքարկել է հայտնի երգչի որդու ազատ արձակման որոշումը։

Մայիսի 21-ին էլ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդու՝ Հրաչյա Ղեւոնդյանի քրեասկան գործի շրջանակներում մտել էին նրանց տուն խուզարկության:

Այսպիսով, ով է Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի, որդու գործը քննող դատավորը։
Դատավոր Աննա Մաթևոսյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։ Ուսումնասիրենք՝ ինչ ունեցվածք ունի դատավորը։

Համաձայն 2023 թվականի անշարժ գուքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Աննա Մաթևոսյանը անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը ֆինանսական միջոցներ է հայտարարագրել։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 692 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Դատավոր Մաթևոսյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 324 հազար դրամ, որից 12 մլն 144 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտից։
Դատավորի եկամտի մյուս մասը՝ 1 մլն 180 հազարը վարկեր են։

Դատավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 3 մլն 26 հազար դրամ։

Էմմա Միքայելյան




Լրահոս