
Նոյեմբերի 18-ին բրազիլական Կալդաս-Նովաս քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստներ: Մինչև 16 տ տարիքային խմբում առաջնության առաջին համար Կարեն Գրիգորյանը և Հովհաննես Գաբուզյանը, որը վարկանիշով 7-ն է, հաղթել են մրցակիցներին: Գրիգորյանը ավելի ուժեղ գտնվեց քան Դավիթ Ժանգան (Կանադա), իսկ Գաբուզյանը՝ քան Բերնարդո Վիզոտտոն (Բրազիլա): Առաջին տուրից հետո Գրիգորյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Գաբուզյանը 5-րդ տեղում է: Մինչև 18 տ տարիքային խմբում աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Էլֆերու Լոայզա Կուտիպեին (Պերու), իսկ Ռոբերտ Աղասարյանը միավորները կիսեց Վաինզոֆ Բերնարդո Շտոկբանտի (Բրազիլիա) հետ: Աշխարհի առաջնությանը մասնակցում են շուրջ հազար պատանի շախմատիստներ 72 երկրներից: Շախմատիտսները մրցում են 6 տարիքային խմբերում՝ մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկան: