Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղից ArmLur.am-ին ահազանգում են, որ 10-րդ շարքում գիշերը փողոցում լուսավորություն չի իրականացվում։
«Երեկոյան ժամերի, երբ երեխաս տուն է գալիս, ամբողջ փողոցում մի լույս չկա, մթության մեջ կորած է ողջ փողոցը»-պատմում է տեղի բնակիչը։
Բնակչի խոսքով՝ վերջին մի քանի տարին է, ինչ փողոցում լույսեր են տեղադրել։
«Բայց ում է պետք, որ տեղադրեցին։ Սկզբի ժամանակները վառեցին, հիմա էլի չկա»։
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի դիսպերչերական ծառայության պետ Իսահակ Գասպարյան հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, վերջինս պատասխանեց, որ քաղաքացու ասածը սուտ է:
«Ոնց դուք եք սնվում Հայաստանի էլեկտրական ցանցից, այդպես էլ փողոցի լուսավորությունն է, եթե էլեկտրացանցում վթար է լինում, փողոցի լուսավորությունը չի լինում, դա մեր խնդիրը չի արդեն, դա էլեկտրոցանցի խնդիրն է արդեն»:
Էմմա Մարտիրոսյան