Իսրայելական կործանիչները հարձակվել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտների և թիրախների վրա։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի հարավում գտնվող Ռամյա շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի անձնակազմը կրակ է բացել՝ վերացնելու սպառնալիքները Լիբանանի Այտա ալ-Շաբ, Ջիբբայն և Թալլուս շրջաններում»,-նշված է հաղորդագրության մեջ։