Դաղստանում կիրակի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել։ Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի( հուդայական կրոնի պաշտամունքային կառույց, աղոթարան, որտեղ կատարվում են ժամերգություն) և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ, ինչի հետևանքով շենքերում հրդեհ է բռնկվել։
Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ևս 2 ահաբեկչություն․ անհայտ անձինք հարձակվել են Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա։ Հաջորդ հարձակումը տեղի է ունեցել Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։
Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Դերբենտի ուղղափառ եկեղեցում ավելի քան 40 տարի հոգևոր ծառայութուն մատուցած հայր Նիկոլայը։
Այս մասին հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիկովն իր տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում։
Մելիկովի խոսքով՝ Մախաչկալայում և Դերբենտում օպերատիվ մարտական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, ոչնչացվել է վեց ահաբեկիչ։ Նա նաև նշել է, որ Դաղստանում իրավիճակը գտնվում է պետական կառույցների և իրավապահների վերահսկողության տակ։
Շրջանի ղեկավարը հավելել է, որ հունիսի 24-ին,25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։
Դաղստանի Հանրապետությունում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ է սահմանվել, իսկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
Երկրում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան