Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վայելքների և զվարճանքի մեջ է․ կուսակցության անդամների մի մասը Կոտայքի մարզի Հանքավան քաղաքում 4-րդ քաղաքական ժողովում է ժամանակ անցկացնում, իսկ մյուս մասը մեկնել է Չինաստան՝ Պեկին՝ աշխատանքային այցով։
ԱԺ ՔՊ պատգամավոր Հակոբ Արշակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեծանիվ չի քշում, բայց Չինաստանի Ուհան քաղաքում հեծանիվով է շրջում։
ԱԺ պատգամավորները Պեկին էին գործուղվել հունիսի 18-23-ը, և պատվիրակության շարքերում էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ՝ Լենա նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը։
Ստացվում է՝ իշխող խմբակցության նշված անդամները չեն մասնակցել Հանքավանում տեղի ունեցաց 4-րդ քաղաքական ժողովին և արձակուրդն ու հանգիստը կազմակերպելու այլ եղանակ են գտել։