Վարդենուտ գյուղի բնակիչները փակել են Ապարան-Երևան մայրուղին
Այս կերպ նրանք բողոքում են ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 2-ի որոշմամբգյուղի հողերը գերական շահ ճանաչելու դեմ։ Այս պահին վարդենուտցիների հետ բանակցում է ոստիկանությունը։
Վերոնշյալ որոշմամբ՝ «ՌԻԴ» ՍՊԸ կողմից ներկայացված` ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագիրը իրականացնելու նպատակով մի շարք հողամասեր հանրային գերակա շահ են ճանաչվել։ Վարդենուտ գյուղի հողատարածքներից հանրային գերակա շահ է ճանաչվել 110 հա հողատարածք։
Մանրամասները՝ տեսանյութում։