ՖՈՏՈ․ Լալա Մնացականյանը կյանքից զրկվելու օրը ներկայացում ուներ Հրազդան քաղաքի դրամատիկական թատրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ի գիշերը հանկարծամահ էր եղել սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը։ Հենց այդ օրը առավոտյան ՀՀ վաստակավոր արտիստ Հրազդան քաղաքի դրամատիկական թատրոնում «Իմ Զոքանչը» կատագերգություն-ներկայացումում պետք է խաղար, որտեղ գլխավոր դերը պետք է կատարեր։

Դերասանուհու հետ նույն ներկայացման մեջ պետք է խաղային դերասաններ Արա Սարգսյանը, Նարինե Սարգսյանը և Վարդան Կուղյանոսյանը։

Հավելենք, որ այսօր՝ հունիսի 24-ին տեղի ունեցավ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի վերջին հրաժեշտի արարողությունը։

 




Լրահոս