ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փորձում ենք համոզել, ասում են՝ ոչ․ Վարչական դատարանի նախագահը՝ 100-ից ավելի աշխատակիցների գործադուլի մասին․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարչական դատարանում թեժ իրավիճակ է․ 100-ից ավելի աշխատողներ հրաժարվում են աշխատել: Վարչական դատարանի նախագահ Արգիշտի Ղազարյանը ներկայացրել  է իրավիճակը՝ նշելով, որ հորդորում է աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի, սակայն վերջիներս հրաժարվում են ներկայանալ աշխատանքի։ Դատարանում աշխատանքը դադարեցված է:

Ըստ աշխատակիցների՝ իրենց կանչել և պաշտոնապես հայտարարել էին, որ աշխատավարձը հուլիսի 1-ով բարձրանալու է ու հիմա ասում են, որ չի բարձրանալու:

Նրանց խոսքով՝ պարգևավճարները հանել են, որ աշխատավարձը բարձրացնեն, սակայն հիմա հրաժարվում են:

Քիչ առաջ Դատական դեպարտամենտը հայտարարություն տարածեց․

«Վարչական դատարանի աշխատակիցների կողմից իրականացվող գործադուլը կապված է աշխատավարձերի բարձրացման պահանջի հետ:

Դատական իշխանությունը, դեռևս 2023 թվականից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս ցավոտ խնդիրը։

Դատական դեպարտամենտը և Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, և հարցը գտնվում է պետական պատշաճ մարմինների ուշադրության կենտրոնում։

Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարևորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչև աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս