ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժե Ծաղկաձորում մեկ շաբաթ հանգիստն անցկացնելը. ամփոփ պատկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային հանգստի մեկնարկն արդեն տրված է։ Արձակուրդային այս սեզոնին Հայաստանում մի քանի ցանկալի եւ գրավիչ առաջարկներով ուղղություններ կան, դրանցից են օրինակ՝ Դիլիջանը, Ծաղկաձորը, Սեւանը կամ Ջերմուկը, Գյումրին եւ նաեւ այլ առողջարանային ուղղություններ։

Ըստ այցելուների թվի՝ Ծաղկաձորը թերեւս ամենացանկալի ուղղությունն է տարվա յուրաքանչյուր եղանակի։

ArmLur.am-ը ուսումնասիրել եւ առանձնացրել է՝ հուլիսի 8-14-ը ինչպիսի գնային սանդղակ է գործում Ծաղկաձորի հանգստյան գոտիներում ըստ Booking.com-ի։

Ծաղկաձորյան հայտնի Eighty Eight Deluxe Hotel & Spa հյուրանոցը, որը նախկին Golden Palace հյուրանոցն է, գիշերակացի արժեքը հաջորդ շաբաթվա՝ հուլինի 8-14-ի  համար սկսվում է 180 հազար դրամից և, կապված ծառայությունների քանակի հետ, մեկ շաբաթվա համար արժեքը հատում է 1 մլն դրամի սահմանը։

Alpina Resort by Stellar հյուրանոցում, որն ունի նաև քոթեջներ, 6 գիշերակացի արժեքը սկսում է 193 հազար դրամից և հասնում  է մինչև 1 մլն 200 հազար դամի։

Հյուրանոցը ներառում է սրբիչներ, սպիտակեղեն, գրասեղան, հեռուստացույց, հողաթափեր, սառնարան, հեռախոս, արբանյակային ալիքներ, սուրճ/թեյի սարք, ջեռուցում և այլ հարմարավետություն, վարսահարդարիչ, էլեկտրական թեյնիկ և այլ հարմարություններ։

Alpina հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորում՝ Կեչառիսի վանքից 10 րոպե ոտքով: Անվճար մասնավոր կայանատեղի և WiFi հասանելի է։ Քոթեջներն ու սենյակներն ունեն արբանյակային հեռուստատեսություն։

Ծաղկաձորում գտնվող Aurora Resort հյուրանոցում 6 գիշերակացի արժեքը սկսում է կրկին 191 հազար դրամից, սակայն մաքսիմալ արժեքը կազմում է 500 հազար դրամ։

Այն ունի սեզոնային բացօթյա լողավազան, ֆիթնես կենտրոն, ընդհանուր լաունջ և պատշգամբ: 4 աստղանի հյուրանոցից բացվում է տեսարան դեպի լեռներ։ Հյուրերը կարող են օգտվել սաունայից և համամից: Հյուրերը կարող են օգտվել 24-ժամյա ընդունարանից, օդանավակայանի տրանսֆերներից և օգտվել անվճար Wi-Fi-ից ամբողջ տարածքում:

Ararat Resort Tsaghkadzor հյուրանոցային համալիրում 6 գիշերակացի արժեքը սկսում է 342 հազար դրամից՝ հասնելով մինչև 744 հազար դրամ։ Լավ լուսավորված սենյակները հագեցած են հեռուստացույցով, սառնարանով, պատշգամբով և մասնավոր բաղնիքով՝ անվճար հիգիենիկ պարագաներով:

Մշտապես մատչելի գնային սահման ունեցող Popock Tsaghkadzor հյուրանոցում 6 գիշերակացի արժեքը սկսում է 77 հազար դրամից և հասնում 100 կամ ավելի դրամի։

Հյուրանոցն ունի այգի, ընդհանուր լաունջ, պատշգամբ և ռեստորան: Այն ունի բար, ուղիղ մուտք դեպի լեռներ և խորովածի հարմարանքներ: Հյուրերը կարող են օգտվել 24-ժամյա ընդունարանից, փոխադրող տրանսպորտից կամ ընդհանուր խոհանոցից և օգտվել անվճար Wi-Fi-ից ամբողջ տարածքում:

Մանրամասները՝ տեսանյութում: 

Էմմա Միքայելյան




Լրահոս