Վճռաբեկ դատարանը ըննդեմ Գլխավոր դատախազի. Երեւանի նախկին քաղաքապետը կմնա տնային կալանքի տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Մարտին Մարտիրոսյանը տեղեկություններ է փոխանցել Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի գործի վերաբերյալ՝

1. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը պնդել է, որ Ա. Բազեյանի նկտամամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվեր ոչ թե տնային կալանք խափանման միջոցը, այլ՝ կալանքը։

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ա. Բազեյանի բողոքը, որով պահանջվում է բեկանել տնային կալանք կիրառելու մասին որոշումը (խոսքը խափանման միջոցի ժամկետը 5-րդ անգամ երկարաձգելու մասին է)։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը միջնորդել է բողոքի քննություն իրականացնել բանավոր, այն իրականացվելու է գրավոր։

3. Պնդում ենք, որ Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը, հետևաբար ազատության ցանկացած սահմանափակում համարում ենք անհիմն և անօրինական։




Լրահոս