Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 25-ին ժամը 10.00-20.00-ը կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Դարակերտ, Ղուկասավան գյուղերի, Նոր Կյուրին 1, 2, 3, Նոր Խարբերդ 27, 28, 29 փողոցների և «Դիատոմիտ» գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս