
Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին կենտրոնացրել է ավելի քան 30 հազար ուժաինների
Ամերիկյան և Եվրոպական հատուկ ծառայությունների տեղեկատվության համաձայն, Ռուսաստանը Արևելյան Ուկրաինայի սահմանին է կենտրոնացրել զինվորական և ռազմականացված ստորաբաժանումներ, որոնց ընդանուր թվաքանակը 30 հազարից անց է:
Այս մասին Ռոյթերս գործակալությանը հայտնել են պաշտոնական տվյալներին քաջատեղյակ ամերիկյան և եվրոպական աղբյուրները:
Անցած շաբաթ լրատվամիջոցները տեղեկացնում էին սահմանին 20 հազար զինվորականների կուտակման մասին:
ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունների փորձագետները համոզմունք են հայտնել, որ ռուսաստանյան զինուժի թվաքանակն ուկրաինական սահմաննրի մոտ անշեղորեն աճում է:
Ըստ ամերիկյան պաշտոնյաների, դեռևս ստույգ հայտնի չէ, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինչպես է պատրաստվում օգտագործել այս ստորաբաժանումները: Սական իրադարձությունների զարգացումը կարող է վտանգավոր լինել:
«Ոչ ոք չի բացառում Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի հնարավորությունը», – ասել է ամերիկյան մի պաշտոնյա: