Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ը բարձրացել է 1սմ-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 17-23-ը:

Սևանա լճի մակարդակը հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (23.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 47սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 8.384մլն. մ³, իսկ 2024 թվականի հհունվարի 1-ից հունիսի 23-ը ներառյալ՝ 151.715մլն. մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հունիսի 17-23-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 11.758մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հունիսի 23-ը ներառյալ՝ 12.291մլն. մ³:




Լրահոս