Հունաստանի Սալոնիկ քաղաքում ընթացող Եվրոպայի Մ15 ու Մ17 առաջնությունում Գևորգ Ղազարյանը (96 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։
Մինչև 17 տարեկանների պայքարում հայ ծանրորդը գրանցել է երկամարտի 306 կգ (138+168 կգ) արդյունք։ Ղազարյանը նաև փոքր արծաթե մեդալների է արժանացել պոկում ու հրում վարժություններում։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի Մ17 չեմպիոն են դարձել Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ) և Վալերիկ Մովսիսյանը (89 կգ)։ Վոլոդյա Սարգսյանը (55 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Քրիստինե Բաբայանը (40 կգ) և Մերի Միսակյանը (64 կգ) արժանացել են բրոնզե մեդալի: