Ինչ իրադարձություններ են եղել հունիսի 25-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 25, տարվա 176-րդ (նահանջ տարիներին՝ 177-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 189 օր։

Դեպքեր

1788 – Վիրջինիան դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը։
1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվում է հայազգի իտալական պարտիզան Գևորգ Քոլոզյանը՝ սեփական մարմնով ծածկելով հակառակորդի հրակնատը։
1950 – Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա, և սկսվեց Կորեական պատերազմը։
1967 – Կատարվեց առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով՝ 5 մայրցամաքների 24 երկրներում հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը։
1991 – Սլովենիան և Խորվաթիան հայտարարեցին իրենց անկախությունը Հարավսլավիայից։

Ծնունդներ

1882 – Լևոն Օրբելի, հայ գիտնական, ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը (մահ. 1958)
1852 – Անտոնիո Գաուդի, կատալոնացի ճարտարապետ, իսպանական մոդեռնի բարձրագույն ներկայացուցիչ (մահ. 1926)
1941 – Նաիրուհի Ալավերդյան,հայ երգչուհի, պարուհի
1964 – Հովիկ Չարխչյան, հայ գրող, գրականագետ, լրագրող
1975 – Դաթո Խուջաձե, վրացի երգիչ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ
1985 – Անտոն Կորոբով, ուկրաինացի շախմատիստ, գրոսմայստեր
1994- Եգոր Կրիդ,ռուս հիփ֊հոփ կատարող,երգիչ
1999 – Գալուստյան Անաստասիա, հայ գեղասահորդուհի

Մահեր

1875 – Անտուան Բարի, քանդակագործ, գեղանկարիչ
2004 – Տիգրան Լևոնյան, հայ օպերային երգիչ, օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան (ծնվ. 1936)
2009 – Մայքլ Ջեքսոն, ամերիկացի փոփ երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար (ծնվ. 1958)




Լրահոս