Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում ծնված Ալխաս Ղազարյանը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021 թվականին։
Ալխաս Ղազարյանը Վաղաշեն գյուղում հայտարարագրել է 12 անշարժ գույք՝ հողամաս՝ ձեռք բերված 1992 թվականին։ Ըստ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ պատգամավորը 2023 թվականին ձեռք է բերել ևս մեկ անշարժ գույք՝ բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարանը գտնվում է Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում, որի արժեքը կազմել է 30 մլն 792 հազար դրամ։
Պատգամավոր Ալխաս Ղազարյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 400 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 500 հազար դրամ։
ԱԺ ՔՊ-ական Ղազարյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 297 հազար դրամ, որից 10 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովից։
Տարեկան եկամտի 2 մլն դրամը կուտակվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր և օրգանական քիմիայի ինստիտուտից, որի մի մասը աշխատանքի վարձատրություն է, մյուս մասը՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։
Ալխաս Ղազարյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 35 մլն 607 հազար դրամ, որից 27 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Էմմա Միքայելյան