Միխաիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրի բոլոր պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, ինչը նշանակում է, որ Հայաստանի
ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը վաստակած 2.5 միավորով շարունակում է մնալ մրցաշարային
աղյուսակը գլխավորողների թվում: 4-րդ տուրի պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Լևոն-Արոնյան – Վիշվանաթան Անանդ` 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր – Բորիս Գելֆանդ` 0.5:0.5
Վլադիմիր Կրամնիկ – Վասիլի Իվանչուկ` 0.5:0.5
Մագնուս Կառլսեն – Սերգեյ Կարյակին` 0.5:0.5
Յան Նեպոմնյաշչի
– Հիկարու Նակամուրա` 0.5:0.5