Գագիկ Բեգլարյանի «խաթր» ուրացան լրագրողներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 7 տարի է, որ  Հանրապետության 33  հասցեի  կամ ինչպես ասում են Ֆիրդուսի տարածքի նախկին բնակիչները  ՀՀ կառավարությունից պահանջում են իրենց բնակարանները:

Հիշեցնենք, որ տարածքը ճանաչվել է գերակա շահ,  ՀՀ կառավարությունը խոստացել է բնակիչներին  բնակարաններով ապահովել, սակայն այսօր նրանք դեռ վարձով են ապրում:

Տարիներ շարունակ  այս բնակիչների խնդիրը  արդիական և հանրության ուշադրության կենտրոնում են պահել լրատվամիջոցները, սակայն ինչպես ժողովուրդն է ասում `  շատ աշխատող շալե շապիկ:  Մի վայրկյանում մի իշխանավորի «խաթր» ուրացան լրագրողներին  ՝  նրանց, ովքեր տարիներ շարունակ  լուսաբանել են քաղաքացիների հարցը:

Երբ  ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  Գագիկ Բեգլարյանը  իջավ կառավարության գլխավոր մուտքով, քաղաքացիներև շրջապատեցին նրան ` ասելով, որ նա  միակ  պաշտոնյան է, որ լսում է իրենց: Սկսվեց Բեգլարյանի գովքը: Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը `  «ձվածեղի խաթր թավի կոթն էլ կպաչեն»:

Բնականաբար, այդ ընթացքում  լրագրողները սկսեցին տեսանկարահանել Բեգլարյանի և քաղաքացիների զրույցը ` ասել է թե `  կատարել իրենց բնականոն աշխատանքը:   Հանկարծ նախարարը  հիշեց իր  մեծահոգության  մասին ու ասաց.«Ես ուզում  եմ ձեզ մոտիկանամ, լրագրողները չեն թողնում»:

Ու այդ պահին,  բողոքող կանանցից մեկը գոռգոռալով մոտեցավ  armlur.am  լրատվականի լրագրողին, հրմշտեց և պահանջեց  չնկարահանել:  Ու այս ամենը միայն Գագիկ Բեգլարյանի «խաթր»: Ի դեպ, նույն  բանը կատարվեց  նաև մեկ այլ լրատվամիջոցի լրագրողի ու օպերատորի հետ:

Հետաքրքիր է ` բողոքող քաղաքացիները  մի՞թե մոռանում են, որ իրենց խնդիրն առաջացել է 2006-2007-ին, իսկ  2009-2010թթ.  Բեգլարյանը եղել  է քաղաքապետ: Եթե վերջինս  իրոք ապրեր  քաղաքացիների դարդ ու ցավով, ապա կփորձեր այդ տարվա ընթացքում ինչ-որ  ձևով խնդրին լուծում տալ, ոչ թե ժողովրդական  մարդու  կերպար կստեղծեր: Այստեղ են ասել`  ժողովուրդն ու իշխանությունը իրար արժանի են:

Մանրամասն  ՝  տեսանյութերում:

Սոնա Դավթյան




Լրահոս