Սևան քաղաքի կոյուղու կոլեկտորի համակարգը խափանվել էր և հակասանիտարական վիճակ ստեղծել քաղաքում։ 1980-ականներին կառուցված համակարգը տարիներ շարունակ չէր մաքրվել։ Կառավարության մամուլի ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել՝ անդրադառնալով կատարված աշխատանքներին։
«Կոյուղուց դուրս ենք բերել ընդհուպ լվացարան, սատկած հորթ, մեծ քարեր»,- լրագրողի հետ զրույցում պատմում է մասնագետը։
Քաղաքի ցածրադիր փողոցներում կոյուղաջրերը ընդհուպ բնակիչների նկուղներն էին լցվել։
Աշխատանքների համար կառավարությունը 50 միլիոն դրամ է հատկացրել։ Աշխատանքներն ընթանում են հատվածաբար մոտ 3կմ-ի վրա։ Գործի զգալի մասը դեռ առջևում է, բայց մասնագետներն ասում են՝ արդյունքն արդեն տեսանելի է։