ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գերեվարված առաջնորդներին են այցելել. ինչ են արձանագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները այցելել են Արցախի Հանրապետության գերեվարված առաջնորդներին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը:

Այցի հետ կապված այլ մանրամասներ չի նշվում:

Նշենք, որ Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը ընտանիքների հետ։

ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին:

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԼՂ նախկին ղեկավարության քրեական գործերով քննչական գործողություններն ավարտվել են, և դրանք առաջիկա օրերին կուղարկվեն դատարան։ Խոսքը 15 գործի մասին է։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի բռնի հայաթափման ժամանակ, ապօրինաբար ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել, ապա կալանավորվել ԼՂ նախկին ղեկավարության ներկայացուցիչները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս