Հայաստանի շախմատի հավաքականը հաղթել է Թուրքիային․ Մ18 ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականը Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության երրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել է Թուրքիայի թիմին։

Հաղթանակներ են տարել Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանը ու Արսեն Դավթյանը իրենց պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։

Հայաստանի հավաքականն առաջին տուրում 3,5-0,5 հաշվով ուժեղ էր գտնվել Իսրայելի Ռամատ Գան քաղաքի թիմից, իսկ երկրորդ տուրում ոչ-ոքի (2-2) էր խաղացել Սլովենիայի թիմի հետ։

Հայաստանի հավաքականը վարկանիշով երրորդն է Եվրոպայի Մ18 առաջնության մասնակիցների մեջ։




Լրահոս