ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բալահովիտի բնակիչը ավտոլվացման կետից վնասել էր մետաղադրամ ընդունող երկու սարք և գողացել գումար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Նաիրիի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ մայիսի 28-ի գիշերը գողություն է կատարվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում գտնվող ավտոլվացման կետից:

Տեղեկությունը ճշտվեց. Բալահովիտ գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդը վնասել էր մետաղադրամ ընդունող երկու սարք և գողացել գումար:

Հունիսի 19-ին Բալահովիտ գյուղի իրենց տան մոտակայքում 33-ամյա տղամարդը հայտնաբերվեց, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին:

Նաիրիի քննչական բաժին ներկայացվելուց հետո տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Հանգամանքները պարզվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս