Ընտանիքի անդամները իրավունք ունեն իրենց անմիջական շփումների ընթացում ստացած տեղեկատվությունը հրապարակել. Սիրանուշ Սահակյանը՝ ԿԽՄԿ աշխատակիցների այցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պաշտոնյաներին։ Այս մասին АПА-ին հայտնել է ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Նրա խոսքով՝ վերջինների հետ առանձնազրույցներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել՝ ընտանիքների հետ շփման համար։

ArmLur.am-ը  կապ հաստատեց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանի հետ՝ հասկանալու համար, ինչ վիճակում էին այնտեղ գտնվողները.

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտենի ներկայացուցիչները որոշակի հանգամանքների մասին կոնֆիդենցիալ հիմունքներով տեղեկացնում են ընտանիքի անդամներին, որը, ցավոք սրտի, հրապարակման ենթակա չէ»:

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ընտանիքի անդամները իրավունք ունեն իրենց անմիջական շփումների ընթացում ստացած տեղեկատվությունը հրապարակել, բայց սա էլ երբեմն բացասաբար է անդրադառնում անվտանգության վրա, ուստի այս փուլում ընտանիքի անդամները զերծ են մնում հրապարակայնորեն վերաբերմունքի, այնտեղ գտնվելու այլ հանգամանքերի մասին մեկնաբանություններ տալուց:

«Իհարկե այդ տեղեկատվությունը հավաքվում է, ամրագրվում է, բայց մասամբ օգտագործվում են դատական գործընթացներում, ունեն ապացուցողական նշանակություն, անհրաժեշտ են այնտեղ պահվող հայերի իրավունքների պաշտպանության համար, ուստի հենց այդ նկատառումներից ելնելով ներկայացվում է: Այս հանգամանքներում, ցավոք սրտի, այդ տեղեկատվությունը բացահայտելի չէ»,-հավելեց նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս