Հունիսի 20-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է «Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները համապատասխան աշխատանքային ռեժիմի փոխադրման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Ուսումնավարժության նպատակն էր.
• հստակեցնել համապատասխան աշխատանքային ռեժիմների փոխադրման դեպքում մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունները,
• ստուգել ոլորտը կարգավորող փաստաթղթերի իրատեսությունը:
Ուսումնավարժությանն ընդգրկված էին Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, ինչպես նաև տարհանման հանձնաժողովը:
Շտաբային ուսումնավարժության ընթացքում իրականացվել է մասնակիցների ազդարարում, հավաք, իրավիճակին ծանոթացում և խնդրադրում:
Այնուհետև մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով համապատասխան ոլորտներում իրականացված միջոցառումները:
Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հնարավոր և առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները: