Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» մեկնել է ուսումնամարզական հավաքի:
Նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի գլխավորությամբ թիմը գտնվում է Սերբիայում:
Ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Նոան» կանցկացնի ընկերական խաղեր: Դրանցից մեկը կլինի լեհական «Շլյոնսկի» հետ և կկայանա հունիսի 29-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին և 18-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում հայաստանյան թիմը մրցելու է հյուսիսմակեդոնական «Շկենդիայի» հետ: