Գազայի հատվածի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը բախվում է սննդի սուր պակասի, իսկ անկլավում սովի վտանգը շարունակում է բարձր մնալ: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Գազայում սովի բարձր վտանգը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը կշարունակվի: Գազայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը բախվում է սննդի խիստ պակասի: Անկլավում գրեթե բոլորը բախվում են սննդի խիստ պակասի»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
ԱՀԿ-ի ղեկավարը կրկնել է, որ միայն ռազմական գործողությունների դադարեցումը և մարդասիրական օգնության անհապաղ, անխոչընդոտ և մշտական հասանելիությունը կնվազեցնեն Գազայի հատվածում սովի վտանգը։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմաքաղաքական կառույցը և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։