Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության եզրափակիչում Սեյրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ Նարեկ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր։Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարատ Աճեմյանը հաղթել էր ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ:
Եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ Յուրիկ Մխիթարյանը և 60 կգ Ալեքս Մարգարյանը: Արթուր Ամոյանը պարտվել է 3:3 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար: