Մհեր Գանդիլյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության սպորտի փոխնախարար։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մհեր Միրանովիչ Գանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,- նշված է ՌԴ կառավարության փաստաթղթում։
Հաղորդվում է, որ 31-ամյա Գանդիլյանը հունիսին լքել է Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը։