Դուբայ-Երևան, Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաթիռները տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Այժմ նշվում է, որ ինքնաթիռները շուրջ 30 րոպե անկանոն պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում, որից հետո «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը կարգավորվել է:
Բոլոր ինքնաթիռների վայրէջքն արդեն թույլատրվել է։
Իսկ Թբիլիսիում վայրէջք կատարած Սոչի-Երևան ինքնաթիռը գիշերն ավելի ուշ է վերադարձել Երևան և բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: