ՖՈՏՈ․ Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յունիբանկը՝ որպես լիզինգի շուկայի ակտիվ մասնակից, անդամակցել է «ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա»-ին: Համագործակցությունը հնարավորություն կտա բարելավել լիզինգային գործարքի իրականացումը բոլոր կողմերի համար, ստանալ ոլորտային միասնական լուծումներ, որոնք կնպաստեն ճյուղային բարեփոխումներին և ոլորտի կատարելագործմանը: Բացի այդ, Յունիբանկը հնարավորություն կունենա անմիջականորեն մասնակցել ոլորտի օրենսդրական բարելավման աշխատանքներին։

«Հայաստանում լիզինգը՝ որպես ֆինանսական գործիք, արագ տեմպերով զարգանում է. բիզնեսն ըստ արժանվույն գնահատել է սարքավորումների և տեխնիկայի վարձակալելու առավելությունները: Մատչելի լիզինգի շնորհիվ փոքր և միջին բիզնեսը հնարավորություն է ստանում բարձրացնել արդյունավետությունն ու մրցունակությունը: Անդամակցությունը Լիզինգատուների Ասոցիացիան լայն հնարավորություններ է ստեղծում ոլորտում բարեփոխումներին մասնակից լինելու և հետագա զարգացմանը նպաստելու համար», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը նշեց, որ Յունիբանկի անդամակցությունը մեծ նշանակություն ունի ոլորտի համար։ Յունիբանկի մասնաճյուղային ցանցը, լիզինգին հատուկ թիրախային խումբը և լիզինգի տրամադրման փորձը կարևոր դեր կխաղան Ասոցիացիայի նպատակներին հասնելու համար։

Լիզինգատուների Ասոցիացիան կարևոր դեր ունի լիզինգի ոլորտի զարգացման գործում՝ տրամադրելով համագործակցության այնպիսի հարթակ, որտեղ անդամները հնարավորություն ունեն քննարկել ոլորտային խնդիրները, փոխանակել լավագույն փորձը և առաջարկել բարելավումներ լիզինգի ոլորտում:




Լրահոս