ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուբիկ Զավենի Պողոսյանին մեղադրվում է այն բանում, որ նա 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, իր դուստր՝ Ալլա Ռուբիկի Պողոսյանին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ բերման ենթարկելու նպատակով վերջինիս փաստացի բնակության հասցեի՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի Երկաթուղայինների փողոցի 15-րդ հասցեի տան բակ այցելած իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների գործողություններին խոչընդոտելով, նրանց հասցեին իր ընտանիքի մյուս անդամների հետ միասին հնչեցրել է տարբեր բնույթի հայհոյանքներ։
Նա չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, քարեր է նետել վերջիններիս ուղղությամբ, նրանցից ոստիկանության ծառայող՝ Վաչագան Ավետիսյանին տվել է բռնության գործադրման, այն է՝ քարով հարվածելու և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ, իսկ ոստիկանության ծառայող Սահակ Սաղաթելյանին խոհանոցային դանակի ցուցադրմամբ տվել է բռնության գործադրման, այն է՝ դանակի միջոցով մարմնական վնասվածքներ պատճառելու և սպանելու սպառնալիքներ, որից հետո հնչեցված սպառնալիքներն իրագործելու նպատակով իր ձեռքում գտնվող խոհանոցային դանակը նետել է Սահակ Սաղաթելյանի ուղղությամբ, որը բռնակի հատվածով դիպչել է վերջինիս թիկունքի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Այսինքն՝ Ռուբիկ Զավենի Պողոսյանին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Քնար Մանուկյան