ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 5 չվերթի ուշացման պատճառը ուժգին քամին է եղել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Դուբայ-Երևան, Դոհա-Երևան, Մոսկվա-Երևան, Սոչի-Երևան, Ռիգա-Երևան չվերթների ինքնաթիռները տևական ժամանակ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով։

Չվերթները Երևան պետք է ժամանեին գիշերը ժամը 00:50-ին, 00:55-ին և 01:15-ին։

Նշվում է, որ ինքնաթիռները շուրջ 30 րոպե անկանոն պտույտներ են տվել Հայաստանի օդային տարածքում, որից հետո «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը կարգավորվել է:

Բոլոր ինքնաթիռների վայրէջքն ավելի ուշ թույլատրվել է։

Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն էլ գիշերն արտակարգ վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, սակայն գիշերն ավելի ուշ վերադարձել է Երևան և բարեհաջող վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

«Զվարթնոց» օդանավակայանից  ArmLur.am-ին հայտնեցին, որ եղանակային վատ պայմանների պատճառը ուժգին քամին էր, ավելի ուշ օդանավակայանի աշխատանքը բարեհաջող վերականգնվել է։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան

 

 




Լրահոս