2024 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է, իսկ ահա իրավապահ համակարգը մեկը մյուսի հետևից քրեական պատասխանատվության է ենթարկում 2023 թվականի ամառային զորակոչից հրաժարված ժամկետային զինծառայողներին:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էրիկ Ավետյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ճանաչվել է սահանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, որից հետո ստացել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիրը, սակայն ծանուցագրում նշված օրը՝ 30.07.2023 թվականին չի ներկայացել ՀՀ ՊՆ ստորաբաժանում և խուսափել է հայտարարված 2023 թվականի ամառային հերթական պարտադիր զինվորական ծառայության զորակոչից։
Աբրահամ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 30.05.2023 թվականին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանումում կանգնել է զինվորական հաշվառման, պիտանի ճանաչվել զինվորական ծառայության համար և ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչին, որին ներկայացել է, ուղեգրվել բուժհաստատություններ, սակայն չի ներկայացել բուժհաստատություններ և խուսափել է հայտարարված 2023 թվականի ամառային հերթական պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան