ՔՊ-ական «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ տնօրեն Դավիթ Մարգարյանի մասով դատարանը վճիռը հրապարակել է։ Ինչպես են քպ-ականները միմյանց դեմ դուրս եկել:
ArmLur.am-ը գրել էր, որ «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ում՝ որպես տնօրեն աշխատելու համար նա կեղծ փաստաթղթեր էր ներկայացրել իրավասու մարմիններին: Արդյունքում նախաքննական մարմինը ՔՊ անդամ Դավիթ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա օգտագործել է փաստաթուղթ կազմելու, տալու կամ դրա իսկությունը հավաստելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող կեղծ փաստաթղթեր։
Արդյունքում դատարանը Դավիթ Մարգարյանին մեղավոր է ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին նախատեսված հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200․000 ՀՀ դրամի չափով:
Դավիթ Մարգարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել փորձաքննության արժեք կազմող 738․000 (յոթ հարյուր երեսունութ հազար) ՀՀ դրամը՝ որպես վարույթային ծախս:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Մարգարյանի դեմ հաղորդում է ներկայացրել ՄԻՊ իրավապաշտպան, ՀԿ խորհրդի նախագահ Ներսես Խաչատրյանը, որ ՔՊ-ի սրտի իրավապաշտպանն է, ու ըստ էության՝ ՔՊ-ականներին դատարանի դռներն է հասցնում:
ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր․ «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը մարզում իր մտերիմներին կեղծ տեղեկանքներով պաշտոնների է նշանակում: Քաղաքական իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա Սյունիքի մարզում ինչ ուզում, ոնց ուզում, անում է:
Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն իր մտերիմ մարդկանցից մեկին՝ ՔՊ աջակից Դավիթ Մարգարյանին, նշանակել է տվել Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսության ՀՈԱԿ-ի տնօրեն
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ տեղեկություն է եղել, որ նա համայնքապետարանի կեղծ փաստաթուղթ է ներկայացրել իր՝ տնօրեն նշանակման համար: Մասնավորապես, նա տեղեկանք է ներկայացրել, որ ՌԴ Մոսկվայի մարզի Միտիշենի քաղաքում գտնվող «Սպայկա կազմի տուն» ԲՍԸ-ում քլինինգի գծով գլխավոր «բրիգադիրի» պաշտոնում աշխատել է երեք տարի եւ ունի աշխատանքային փորձ:
Արդյունքում գործին խառնվել են իրավապահները, եւ տեղեկանքի իսկությունը պարզելու նպատակով գրություն է ուղարկվել Ռուսաստանի Դաշնություն «Սպայկա կազմի տուն» ԲՍԸ-ին, որտեղից ի պատասխան հայտնել են, որ Դավիթ Մարգարյան անձը իրենց հաշվառումներով չի անցնում, եւ քլինինգի գծով գլխավոր «բրիգադիրի» հաստիք չեն ունեցել, եւ կնիքները չեն համապատասխանում:
Իրավապահները ՀՀ քրեական օրենսգրիքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցել են քրեական գործ, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Կարեն Համբարձումյանի հետ՝ պարզելու համար, թե նա ինչ կապ ունի Դավիթ Մարգարյանի նշանակման եւ կեղծ տեղեկանք ներկայացնելու հետ: Ի պատասխան վերջիսն հայտնեց. «Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Եթե որեւէ մեկը սխալ բան է արել, պետք է պատասխանատվության ենթարկվի»»:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան