Սկանդալային Քևին Սփեյսիի Հայաստան գալու համար ոչ բոլոր կինոսերներն են ուրախ․ ի՞նչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանում անցկացվող ամենամյա ամենամեծ կինոփառատոնը՝ «Ոսկե ծիրանը», այս տարի կմեկնարկի հուլիսի 7-ին։

Փառատոնին հրավիրված են մի շարք հայտնի հյուրեր, որոնցից մեկը Քևին Սփեյսին է, ով շատերի համոզմամբ՝ բոլոր ժամանակների լավագույն արտիստներից մեկն է։

Սփեյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլև արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին լավագույն թատերական դերակատարման համար, ինչպես նաև «Ոսկե գլոբուս» է ստացել՝ որպես «Հեռուստասերիալում լավագույն դերասան»:

Չնայած նրան, որ դերասանի՝ Հայաստան գալու փաստի համար ուրախացել են շատ կինոսերներ, կինոյով, այս փառատոնով հետաքրքրված շատ մարդիկ էլ այդքան էլ «հաշտ» չեն այս փաստի հետ։

Դերասանի՝ Հայաստան գալու փաստի հետ «հաշտ» չլինելու պատճառներն ակնհայտ են։

ArmLur.am-ը նշում է, որ դերասանը նկարահանվել է հայտնի «Թղթե տուն» Netflix սթրիմինգային նախագծով հեռարձակված հեռուստահաղորդումում։

Սկանդալները սկսվում են հենց այստեղից․ բանն այն է, որ թատրոնի և կինոյի մեծագույն դերասան Քևին Սփեյսիին մեղադրում էին սեռական ոտնձգությունների համար։ Մեղադրանքներից մեկը Սփեյսիին առաջադրել էր դերասան Էնթոնի Ռեփին, նշելով, որ հոլիվուդյան հայտնի դերասանն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել, երբ ինքը 14 տարեկան էր։

MRC կինոստուդիայի տվյալներով՝ սեռական սկանդալի պատճառով «Թղթե տուն» նախագծի թիմը նախ ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել վեցերորդ սեզոնի նկարահանումները, այնուհետ վերաշարադրել սցենարը եւ կրճատել էպիզոդների թիվը՝ 13-ից 8-ի։

Նման սկանդալները վերհիշելուց հետո էլ հայ կինսերները երկու մասի բաժանվեցին, որոնց մի մասն անհամբերությամբ է սպասում դերասանի ժամանելուն, իսկ մյուս մասը դերասանի գալը համարում ՝ «սև փիար», քանի որ անգլալեզու քննարկման հարթակներում դերասանը համարվում է «trigger»:

Աննա Սրապիոնյան




Լրահոս