ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 29-ը՝ բանտում, 13-ը՝ տնային կալանքի տակ, հսկողություններ. ինչ իրավիճակ է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի ապրիլից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են:

Տավուշում տեղի ունեցած բախումների, հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում եւ Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած դեպքերի հետեւանքով մի խումբ քաղաքացիներ են հայտնվել իրավապահների տեսադաշտում, եւ ինչպես նկատում ենք, նախաքննական մարմինը պարբերաբար հայտարարություներ է տարածում շարժման մասնակիցների նկատմամբ քրեական վարույթներով:

Արդյունքում, Armlur.am-ը դիմել է ՀՀ քննչական կոմիտե հասկանալու համար, թե «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում այս պահի դրությամբ քանի անձի նկատմամբ է հարուցվել քրեական վարույթ եւ նրանցից քանիսն են կալանավորված:

Ի պատասխան Armlur.am-ի հացման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին․

««Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ հանցավոր արարքների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 59 անձի նկատմամբ։ Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 13-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 15-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ 7 քրեական վարույթ՝ 17 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս