
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշմանը։ Թուրքիայի նախագահը խորհրդարանի իշխող կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Գազայի թեմային։
Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։ Մենք գոհ ենք հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ»։