Առնվազն 15 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի արևմուտքում. տուժել է հինգ մարդ: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը։
«Մեծ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը Բահչեշեհիրի շրջանի մերձակայքում գտնվող TEM մայրուղու վրա, և 15 ավտոմեքենայի մասնակցությամբ շղթայական վթար է տեղի ունեցել։ Բեռնատարը կանգ է առել միայն բաժանիչ արգելապատին բախվելուց հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է հինգ մարդ: Նրանք բժշկական օգնության կարիք են ունեցել. ավտոմեքենաները նույնպես վնասվել են: