Մայիսի 26-ին հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումներից հետո Լոռու և Տավուշի մարզերում առաջացել էր արտակարգ իրավիճակ։ Այնտեղ մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ:
Վերը նշվածից տուժել էին տեղի շատ բնակիչներ, ինչից հետո կառավարության որոշմամբ հորդառատ անձրևներից հետո առաջացած հեղեղումների հետևանքները վերացնելու համար մարզպետարաններին 300 մլն դրամ պետք է հատկացվեր։
Շաբաթներ առաջ ArmLur.am-ի հետ զրույցոմ Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանը, ասել էր, որ համարյա պատրաստ է առաջին փուլի փոխհատուցման փաթեթը։ Սակայն արդեն շաբաթներ անց ArmLur.am-ի հետ զրույցում Քարկոփ գոյւղի բնակիչը, ասում է, որ դեռ փոխհատուցում չի եղել: Նրանց ոչինչ չեն ասել, միայն չափագրումն է արված:
«Ոչ ոք չգիտի՝ ի՞նչ են տալու, երբ են տալու»,-ասաց բնակիչը:
«Հարևան գյուղերում վիճակը կրկին նույն է՝ չկա ոչ մի փոխհատուցում»:
Արամ Ղազարյանը ArmLur.am-ի հետ զրույցում հստակ ժամանակ չնշեց, բայց ասաց, որ հարցը քննարկման փուլում է, Կառավարությունում այդ հարցը քննարկվում է, առաջիկայում կլինի:
Էմմա Մարտիրոսյան