Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը չի «փոխանցել» Ադրբեջանին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ասածը բացարձակ սուտ է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Կարող ենք տեսնել հայ քաղաքական գործիչների, այդ թվում՝ բարձրագույն ղեկավարության գրառումներն ու ելույթները։ Դրանց մեջ կա այդ հարցերի պատասխանները։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,- ասել է Կարասինը։