Հունիսի 21-ին ՀՀ ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանը գրել էր. «Դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ: Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,- հավելել էր նա:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նելլի Ղուլյանի աշխատանքից հեռանալն այլ խորը արմատներ ունի և պատճառը ոչ այլ ինչ է, քան ԱԺ ներքին ճնշումները։ Պատճառներից մեկը Նելլի Ղուլյանի և Հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության ոչ հարթ հարաբերություններն են եղել և կարճ ասած Նելլի Ղուլյանի «գլխին սարքել են»։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նելլի Ղուլյանը մամուլի այն խոսնակներից է եղել, ով մտերիմ է եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այնքան, որ Ալեն Սիմոնյանն անգամ Ղուլյանի անձնական հեռախոսազանգերին է պատասխանել։ Հենց սա էլ դուր չի եկել Նելլի Ղուլյանի «թշնամիներին», որի արդյունքում ԱԺ նախագահի խոսնակը լքել է պաշտոնը։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի հրամանագրով Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական։ Մովսես Հարությունյանը հայտնի դարձավ հեղափոխությունից հեսո, երբ մասնակցում և սատարող ստատուսներ էր գրում հեղափոխության մասին։ Ինչպես ԱԺ ՔՊ-ական շատ պատգամավորներ իշխանության սրտին հաճո ստատուսներ գրելով պաշտոն ստացան, այնպես էլ Մովսես Հարությունյանն է ձգտում ստատուս գրելու հաշվին առաջ գնալ։