«Ռուսաստանը բենզալցակայան է, որ իրեն երկրի տեղ է դրել». Մաքքեյն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հանրապետական սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը սուր քննադատության են ենթարկել Ռուսաստանը և երկրի նախագահ Վլադիմիլ Պուտինին: Սենատում իր ելույթում Մաքքեյնը Ռուսաստանն անվանել է «բենզալցակայան, որն իրեն երկրի տեղ է դրել»  ՝ տեղեկացնում է golos-ameriki.ru-ն:

Սենատորը մտավախություն հայտնեց, որ Պուտինին կարող է ոգևորվել Ռուսաստանի կողմից Ղրիմի գրավման հեշտությանը, և թերակղզու ճակատագիրը կարող են կիսել Մոլդովան և Արևելյան Ուկրաինան:

«Պուտինի արժեհամակարգը` դա ՊԱԿ-ի արժեհամակարգն է»,- հայտարարել է Գրեմը,- երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բոլորը այստեղ կամ այնտեղ զիջում էին Հիտլերին, դա ի վերջո ոչ մի լավ բանի չհանգեցրեց»:




Լրահոս