
2023 թվականին մեր կենտրոնում բուժում ստացել է 2125 պացիենտ, որոնցից 210-ը թմրամիջոցներով պայմանավորված հիվանդություններով: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:
«Որոշակի աճ կա թմրամիջոց գործածողների դիմելիության: Ցավալիորեն նկատվում է ոչ «ավանդական», վտանգավոր թմրամիջոցների տարածվածություն: Խոսքը վերաբերվում է հեգախթանիչներ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցներին»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում