Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների հետ բախման եւ նռնակի պայթյունի հետեւանքով կալանավորվել է Արցախի բնակիչ, 6 երեխաների հայր Կարմեն Մնացականյանը։
Վերջինիս եղբայրը՝ Սամվել Մնացականյանը, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ եղբոր երեխաների հետ ոտքով Էջմիածնից դեպի Արմավիրի բանտ քայլելով ակցիա է արել ու երեխաների հետ ոտքով հասել բանտ։
«Ոնց կարելի է 6 երեխաների հորը, որոնցից 5-ը անչափահաս են, կալանավորել, երեխաներին թողնել տկլոր»,- նշեց Սամվել Մնացականյանը:
ArmLur.am-ին նաև հայտնի դարձավ, որ Կարմեն Մնացականյանի մայրը կույր է։
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան