Հայաստանի ԱԽ քարտուղարը նվաստացրել է սեփական ժողովրդին՝ մեղադրելով Ռուսաստանին ԼՂ-ի կորստի համար. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացրել է իր ժողովրդին՝ Ռուսաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք ուղղակի անհնար է մեկնաբանել առանց բժշկական կրթության, գիտեք, ես հնարավորություն չունեմ այս ոլորտում կիրառել, այսպես ասած, որևէ հմտություն, բայց այլ կերպ մոտենալ հնարավոր չէ: Գլխավորն այն է, որ նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, նվաստացնում են սեփական ժողովրդին»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին։

 




Լրահոս